Սախարովի հրապարակից բողոքի ակցիայի 6 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանություն: Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
Անձանց բերման են ենթարկել Վարչական իրավախատումների մասին օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված գործողություններ կատարելու համար, այն է՝ հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:
Նշենք, որ «Ազատագրական շարժման» նախաձեռնողները փակել էին Սախարովի հրապարակի հարակից տարածքը։