Երևանում դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը սպասվում է անձրև: Այսօր՝ նոյեմբերի 29-ին, 30-ին, դեկտեմբերի 1-ի գիշերը, 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 29-ին առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ: Նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վրկ:
Մարզերի առանձին շրջաններում այսօր և դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:
Նոյեմբերի 29-ին և 30-ին, դեկտեմբերի 1-ի գիշերը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 29-ին առավոտյան ժամերին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ:
Քամին՝ հարավ-արևելյան 2-5մ/վ, նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-ին և 30-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։