Երեկ՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն մի քանի ահազանգեր են ստացվել, որ Էրեբունի փողոցի 1-ին նրբանցքի սեփական տների դիմաց գտնվող շինհրապարակում հողաշերտի փլուզում է տեղի ունեցել և կա վտանգ, որ կրկին հնարավոր է՝ փլուզումը շարունակվի: Այս մասին հայտնել է Shamshyan.com-ը։
Ինչպես ներկայացնում է լրատվամիջոցը՝ շինարարական աշխատանքների հետևանքով ճանապարհային հատվածի ահագին մաս փլուզվել է, ահագին մաս էլ արդեն ճաքեր է տվել ու կա վտանգ, որ փլուզում տեղի ունենա:
Բնակիչներն ահազանգել են Երևանի քաղաքապետարան, էրեբունու թաղապետարան, Արտակարգ իրավիճակների նախարարություն և միայն վերջիններս են օպերատիվ արձագանքել: Ըստ լրատվականի՝ բարձրահարկ շենքը կառուցում է Կապի և տրանսպորտի նախկին նախարարներից մեկը: