Մեր աշխատակազմով մեկնում ենք Սյունիքի մարզ: Այս մասին հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նա նշել է, որ այցն առաջնահերթ կապված է «ադրբեջանական իրավական հիմքերից զուրկ, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողության գործառույթների և մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության հետ, մանրամասն ուսումնասիրելու համար բնակիչների իրավունքների վիճակը»։