ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնել է ԱԻՆ-ը։
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է։
Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։