Արեգակի ամբողջական խավարում տեղի կունենա շաբաթ օրը՝ դեկտեմբերի 4-ին։
2021 թվականի դեկտեմբերի 4-ին Երևանի ժամանակով ժամը 11:34-ին տեղի կունենա Արեգակի ամբողջական խավարում՝ առավելագույն փուլով:
«Խավարման ընդհանուր փուլը կտևի 1 րոպե 54 վայրկյան և կանցնի լուսնային ստվերի նեղ շերտով Անտարկտիդայի տարածքով»,- գրում է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով Մոսկվայի պլանետարիումին։
Լավ եղանակին խավարման մասնակի փուլերը կարելի է տեսնել Հարավային Աֆրիկայում, Նամիբիայում, Հարավային Ամերիկայում, Անտարկտիդայում, ինչպես նաև Ատլանտյան, Հնդկական և Խաղաղ օվկիանոսների հարավային ջրերում:
Արեգակի ամբողջական խավարման ժամանաк կարելի է տեսնել արեգակնային պսակը, աստղերը և մոլորակները:
Նշենք, որ նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել Lուսնի ամենաերկար մասնակի խավարումը վերջին 500 տարվա ընթացքում։ Այն տեսնում էին Հեռավոր Արևելքի բնակիչները։