Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Դեկտեմբերի 17-ին՝ ուշ երեկոյան ժամերին, սպասվում է անձրև: Այս մասին տեղեկացրին ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, դեկտեմբերի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 17-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։