Եվրոպական հանձնաժողովն այսօր 35 մլն եվրոյի համաձայնագիր է ստորագրել BGK լեհական զարգացման բանկի հետ՝ Արևելյան գործընկերության երկրներ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մատակարարման գործընթացում ԵՄ անդամ պետություններին օժանդակելու նպատակով նորարարական մեխանիզմ ներդնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Հայաստանում ԵՄ ներկայացուցչության Facebook-յան էջը։
Համաձայնագիրը ստորագրվում է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյի և Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավյեցկու միջև Արևելյան գործընկերության ընթացիկ առաջնահերթություններին համահունչ՝ COVID-19-ի դեմ աջակցությունն ավելացնելու վերաբերյալ ձեռք բերված համաձայնությանը հետամուտ։
Լեհաստանի հետ միասին՝ Եվրոպական հանձնաժողովը մշակել է նորարարական մեխանիզմ, որը թույլ կտա մեծացնել պատվաստանյութերի համահավասար հասանելիությունը տարածաշրջանի երկրների շրջանում։