Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման համար: Անկարայի և Երևանի միջև կբացվի նաև ավիահաղորդակցությունը։
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է ԶԼՄ-ների հարցին՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեմայի շուրջ Թուրքիայի արտգործնախարար հայտարարությանը։
Նա նշել է, որ հայկական կողմը ևս հայ-թուրքական երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի և Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը։
Հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման թեմայի շուրջ Armenia Today-ը լսել է քաղաքացիների կարծիքը՝ կո՞ղմ են, թե՞ դեմ առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորմանը։