Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Վրաստան կարող են մուտք գործել Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերով: Այս մասին հայտնել է Վրաստանում ՀՀ դեսպանատունը։
Տեղեկացնում են, որ ս.թ. դեկտեմբերի 15-ից սահմանային անցակետերը գործում են ամեն օր՝ շուրջօրյա աշխատանքային ռեժիմով:
«Վրաստան մուտք գործելուց առնվազն մեկ ժամ առաջ բոլոր օտարերկրյա քաղաքացիները պարտադիր պետք է լրացնեն առցանց դիմում-հայտ, որտեղ վրացերեն կամ անգլերեն լեզուներով անհրաժեշտ է մուտքագրել մեկնողի վերաբերյալ տվյալները»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ սահմանակետը գործում էր մինչ 10։00-24։00-ն։