Մայրաքաղաքում դեկտեմբերի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր կեսօրից հետո հնարավոր է թույլ ձյուն:
Մարզերում դեկտեմբերի 23-ի գիշերը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի:
Այսօր ցերեկը, դեկտեմբերի 24-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին հյուսիս-արևմտյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 14-16, իսկ ցերեկը՝ 5-7 աստիճանով։
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: