Մայրաքաղաքում այսօր կեսօրից հետո հնարավոր է թույլ ձյուն: Դեկտեմբերի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 24-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն:
Դեկտեմբերի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Լեռնային և նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի: Քամին հյուսիս-արևմտյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 24-ի և 25-ի գիշերն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ ձյուն: