Այսօրվանից ուժի մեջ մտավ հանրային վայրերի, սննդի կետերի, մշակութային օջախների մուտքը չպատվաստված քաղաքացիների համար սահմանափակելու որոշումը։ Նախարարի որոշման համաձայն՝ հանրային վայրերի մուտքն ազատ է լինելու միայն պատվաստված քաղաքացիների համար: Այս մասին նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է դեռ նոյեմբերի 29-ին հրավիրած մամուլի ասուլիսին։
Որոշման համաձայն՝ այն քաղաքացիները, ովքեր չունեն պատվաստման հավաստագիր, ստիպված կլինեն հանրային վայրեր մուտք գործելիս կորոնավիրուսի ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ ներկայացնել, այլ կերպ ասած՝ QR կոդ։