2021 թվականին հիմնանորոգվել է Արագածոտնի մարզի Մելիքգյուղ համայնքը Մ-3 միջպետական ճանապարհի հետ կապող ավտոճանապարհը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Նախարարը տեղեկացրել է, որ հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Աշխատանքների պայմանագրային արժեքն է 522 000 000 ՀՀ դրամ։
Շինաշխատանքներն իրականացրել է «ՎՄՎ Քամփնի» ընկերությունը։