Մայրաքաղաքում այսօր գիշերը, հունվարի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 4-ի երեկոյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն։
Մարզերում այսօր գիշերը, հունվարի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 4-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ:
Գիշերը և առավոտյան ճանապարհներին սպասվում է մերկասառույց: Քամին՝ արևմտյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։