Ռուսաստանի Տյումենի մարզի Բերեզնյակի Ավանի հայկական Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին նախատեսում են ավարտին հասցնել 2022 թվականի ամռանը։ Եկեղեցու գմբեթը կառուցվել է 2021 թվականի ամռանը, տեղադրվել են յոթ զանգեր և եկեղեցու զանգակատան գմբեթը։ Շենքի երեսպատման աշխատանքներն ավարտված են, բոլոր նյութերը բերվել են Հայաստանից։
«Սա հրաբխային տուֆ է, որը եզակի ազգային արժեք է հայ ժողովրդի համար, ինչպիսին նաև բազալտն է։ հայաստանից նաև բերվել են քիվեր և կամարներ, որոնք տաճարների կառուցման ժամանակ օգտագործվող ճարտարապետական տարրեր են հանդիսանում։ Դրանք հիմնականում նախատեսված են եկեղեցու ճակատը զարդարելու համար»,- հայտնել է Տյումենի հայերի միության նախագահի օգնական Աննա Հարությունյանը։