Հայաստանում ընդհանուր առմամբ 16 տարեկանից բարձր բնակչության 27,9 տոկոսը ծխում է։ Այս մասին կառավարության հունվարի 5-ի նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա խոսքով՝ ամեն երկրորդ տղամարդ Հայաստանում ծխում է։ Հետևաբար կառավարությունն ամեն ինչ անում է՝ նվազեցնելու այդ թիվը։
Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել վաճառասրահներում ծխախոտի և ծխախոտանման ապրանքների հրապարակային ցուցադրության արգելքը։ Դա թույլատրված է միայն օդանավակայանների անմաքս վաճառքի սրահում։ Այս որոշումը կնպաստի ծխախոտային գովազդից զերծ մնալուն և հատկապես երիտասարդության շրջանում ծխախոտային գովազդը բացառելուն։
Ինչպես նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մենք խանութների ցուցափեղկերում չենք տեսնելու ծխախոտ, ծխախոտի տուփ, դրա գովազդը կամ մակետը։ Իսկ թե ով է վերահսկելու այդ դրույթների պահպանմանը, Ավանեսյանը պատասխանեց, որ դա կիրագործի տեսչական մարմինը։ Այսպիսի վերահսկողությունների նախադեպեր կան, դա մեծապես ունենում է հաջող ընթացք։
Ինչպես հիշեցրեց վարչապետ Փաշինյանը՝ այս օրենքն ուժի մեջ պետք է մտներ 2021 թվականի հունվարից, բայց հետպատերազմական իրավիճակի բերումով հետաձգվեց մինչև 2022 թվականի հունվար։
Մանրամասները՝ տեսանյութում։