Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի «Նորք» մասնաճյուղի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում։
Նրանք բողոքում են, որ հիվանդանոցի շուրջ 80 աշխատակցի դեկտեմբերի 30-ին տեղեկացրել են, որ ազատելու են աշխատանքից։
«Դեկտեմբերի 30-ին ժողով հրավիրեցին, բոլորիս ասացին՝ դիմումներ գրեք։ Ներկայացված դիմումի մեջ գրված էր՝ խնդրում եմ մեզ ազատել աշխատանքից՝ մեր դիմումի համաձայն: Բոլորիս ասացին, որ մինչև հունվարի 15-ն իրավունք ունենք աշխատելու, դրանից հետո ազատված ենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց աշխատակիցներից մեկը և նշեց, որ Ամանորին երեխաներին ուրախացնելու փոխարեն նրանց ասել է, որ ինքը գործազուրկ է դարձել։
Վերջինիս փոխանցմամբ՝ ժողովի ընթացքում հիվանդանոցի իրավաբանն իրենց ասել է, որ դիմումը գրեն, թե չգրեն, միևնույն է, ազատված են աշխատանքից։
Մանրամասները՝ տեսանյութում։