«Անպտղության հաղթահարման ծրագրին» դիմած՝ 44-օրյա պատերազմում զոհված, պատերազմի հետ պատճառական կապով մահացած զինվորների, կամավորների մայրերից երկուսն արդեն երեխա են ունեցել, իսկ 27 կին հղիացել է։
Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը՝ հավելելով, որ այդ թիվը օր օրի կավելանա։
«Արդեն շուրջ 200 շահառու դիմել է այս ծրագրով: Այս մայրերը նույնչափ հերոս են, որքան իրենց զավակները, որ այս որոշումը կայացրել են և նոր կյանք են պարգևում»,- ասաց տիկին Փաշայանը:
«Շահառու կարող են լինել զինծառայողներն ու նրանց հավասարեցված անձինք․ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները, որում նախկին 18-ի փոխարեն 84 համայնք է ընդգրկվել, անապահով ընտանիքները, հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները»,- նշեց Փաշայանը։