Հանրապետության տարածքում հունվարի 29-ի ցերեկը, 30-ին, 31-ի գիշերը, փետրվարի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Հունվարի 31-ի երեկոյան ժամերին, փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, հունվարի 31-ին առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, փետրվարի 1-ի ցերեկը նույնքան կնվազի:
Մայրաքաղաքում հունվարի 29-ի ցերեկը, 30-ին, 31-ի գիշերը, փետրվարի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ի երեկոյան ժամերին, փետրվարի 1-ին սպասվում է ձյուն։