Ի՞նչը կարող է միավորել Քիմ Քարդաշյանին և Հիլարի Քլինթոնին։
Ռեալիթի աստղը և ԱՄՆ նախկին պետքարտուղարը դեռևս ընդհանուր բան ունեն, քանի որ նախօրեին նկատվել են համատեղ նկարահանումներով։ Այս մասին հայտնում է Elle.ru-ն։
Աղբյուրը հիշեցնում է, որ Քանյե Ուեսթը ժամանակին ծրագրում էր առաջադրվել նախագահի պաշտոնում, իսկ ավելի ուշ հանդիպել էր Դոնալդ Թրամփի հետ։
Հնարավո՞ր է, որ Քիմը նաև քաղաքական հավակնություններ ունի։ Քարդաշյանների ընտանիքը բազմիցս հիշեցրել է, որ իրենց շոուի ընթացիկ սեզոնը կլինի վերջինը, ինչը նշանակում է, որ մոտ ապագայում բոլոր մասնակիցները մի փոքր ավելի ազատ ժամանակ կունենան։
«Այն, ինչ մենք հաստատ գիտենք, այն է, որ հանդիպման շրջանակներում եղել է ֆոտոշարք։ Եվ եթե Հիլարին ընտրել է սովորական կոստյումը և իր յուրօրինակ ոճը, ապա Քիմը փայլել է անձրևանոցով և Balenciaga-ի նեոնային կոշիկներով:
Աստղը մազերը հավաքել է բարձր հյուսով և դեմքը թաքցրել ակնոցի հետևում. համենայնդեպս այս անգամ չկար բալակլավաներ և կատու կնոջ ոճով դիմակներ», – նշում է հրատարակությունը: