Հայաստանում առաջին անգամ կբացվի խնամքի՝ վերականգնողական կենտրոն՝ գանգուղեղային ծանր վիրավորում ունեցող զինծառայողների համար: Այս մասին տեղեկանում ենք «Զինվորի Տուն» վերականգնողական կենտրոնի Ֆեյսբուքյան էջից։
«Սա Զինվորի տան բաժանմունքներից մեկն է լինելու, և այստեղ նույնպես զինծառայողներին անվճար են սպասարկելու: Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի համար տարածքը տրամադրել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը: Բաժանմունքի բացման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը հոգացել է Միացյալ նահանգներում գործող Family Rescue Fund-FRF բարեգործական հիմնադրամը»,-ասված է գրառման մեջ։
Family Rescue Fund-FRF բարեգործական հիմնադրամի գործունեությունն ուղղված է նաև ԱՄՆ հայ համայնքի իրավունքների և հնարավորությունների ընդլայնմանը։ Հիմնադրամը անապահով ընտանիքների համար կրթական և բժշկական ծրագրեր է իրականացնում։