ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ իր հրաժարականի տեքստում նշելով համազգային ճգնաժամի մասին։ Արմեն Սարգսյանը շեշտել է նաև, որ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։ Սահամանադրությամբ նախագահի պաշտոնն այժմ ժամանակավոր կզբաղեցնի ԱԺ նախագահը՝ մինչև նախագահի նոր ընտրությունները։
Թեմայի շուրջ Armenia Today-ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում՝ պարզելու, թե Արմեն Սարգսյանի՝ նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին որոշումը ճի՞շտ են համարում, ինչպե՞ս են գնահատում նրա աշխատանքը և ո՞ւմ կցանկանային տեսնել նախագահի պաշտոնում։
Մանրամասները՝ տեսանյութում։