Այսօր ԱԳՆ-ի շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող Հադրութի և Շուշիի բնակիչներից նախարարությունից ոչ ոք ընդունեց։
«Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախագահ Լևոն Հայրյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ նախարարությունից պատասխանել են, որ այս պահին իրենց չեն կարող ընդունել։
«Կարճ ասած՝ մեզ ասում են, որ իրենց վրա հույս չդնենք։ ԱԳՆ-ում մարդ չկա, որ մեզ ընդունի։ Ղեկավարությունը մեզ «բրթում» և ասում է՝ գնացեք Ֆրանսիա»,- նշեց Հադրութի բնակիչը։
Հավելենք, որ նախարդ բողոքի ակցիայի ժամանակ Արցախից տեղահանված բնակիչները նամակ-խնդրագիր էին փոխանցել ԱԳՆ-ին՝ պահանջելով իրենց փախստականի կարգավիճակ տրամադրել։ Այսօր նրանք հավաքվել էին պատասխան ստանալու ակնկալիքով, որը, սակայն, տեղի չունեցավ։
Արցախցիները հայտարարեցին, որ շարունակելու են իրենց խաղաղ բողոքի ակցիաները։ Հաջորդ բողոքի ակցիան անցկացնելու են Հայաստանում Ֆրանսայի դեսպանատան առաջ՝ ապաստան խնդրելու պահանջով։