ԱՄՆ-ն պետք է ավելացնի Արցախի հարկադիր տեղահանված անձանց աջակցությունը, որոնք տարհանվել են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում:
Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ջոշուա Ս.Գոթհայմերը, ով հանդիպում է ունեցել Արցախից բռնի տեղահանվածների հետ:
«Լսելով այդ մարդկանց պատմությունները և հանդիպելով նրանց երեխաների հետ՝ ինձ պարզ դարձավ, որ անհրաժեշտ է ճանաչել տեղի ունեցած վայրագությունները և պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին»,- գրել է կոնգրեսականը:
Նա նշել է, որ լինելով էթնիկ հրեա՝ հատուկ վերաբերմունք ունի էթնիկ փոքրամասնությունների հետապնդումների նկատմամբ։
«ԱՄՆ-ն պետք է ավելին անի, որպեսզի աջակցի հայերին, այդ թվում՝ ընդլայնի Արցախից տեղահանվածների օգնությունը և նվազեցնի Ադրբեջանին հատկացվող օգնությունը», – եզրափակել է կոնգրեսականը: