Երևան քաղաքը պատրաստ է ընդունել նվերներ, նվիրատվություններ բոլորից և ցանկացած տեսքով։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Նա խոսեց աղմուկ բարձրացրած աղբատար մեքենաների նվիրատվությունների մասին.«Նվիրատվության գործընթացը, ինչպես ցանկացած պայմանագիր,իրենից որոշակի փուլեր է ներկայացնում և որոշակի բանակցությունների գործընթաց է: Եթե գործընթացը չավարտված սկսենք հանրային քննարկումներ ծավալել, այն էլ այն պայմաններում, որ կան քաղաքական քննարկումներ, որոշ դեպքերում շահարկումներ,մամուլում բամբասանքներ, այս պարագայում պայմանագրերը կձախողվեն և քաղաքը չի ունենա այն, ինչի կարիքը կա:
Անդրադառնալով այն մեղադրանքրներին, որ Երևանի քաղաքապետարանը նվերներ է ընդունել Սամվել Ալեքսանյանից, խոսնակն ասաց. «Այսինքն՝ ի սկզբանե ինչ-որ դիստանցիա պահել, խորշել Սամվել Ալեքսանյանի հետ շփումներից կամ նվեր ընդունելուց, էդպիսի բան չկա»: