Մայրաքաղաքում այսօր, փետրվարի 24-ին, 25-ի գիշերը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է անձրև:
Մարզերում այսօր, փետրվարի 24-ին, 25-ի գիշերը, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին շրջանների զգալի մասում, 27-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` ձյան տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մինչև փետրվարի 24-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով։
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։