Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Լեհաստանի Գլիվիցե քաղաքում՝ «Arena Gliwice»-ի բեմում, տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2019» միջազգային երգի մրցույթի եզրափակիչը: Մրցույթին մասնակցում են 19 երկրների ներկայացուցիչներ։
Մեր պատվիրակը՝ Կարինա Իգնատյանը, հանդես կգա «Colors Of Your Dream» երգով։
Ելույթից րոպեներ առաջ Կարինա Իգնատյանի տեսահոլովակի դիտումների թիվն անցավ 1 միլիոնը, որը, ըստ Կարինայի Ֆեյսբուքյան գրառման, ելույթից առաջ լավագույն նվերն էր իրեն։
Կարինան ելույթ կունենա 15 համարի ներքո։ Հեռուստադիտողներին սպասվում է գունեղ և հետաքրքիրք շոու։
Armenia Today-ը մեր տաղանդավոր մասնակցին մաղթում է հաջողություն և լավ ելույթ։
Օնլայն քվեարկությունը կտևի մինչև մինչ եզրափակչի մեկնարկը, իսկ հետո՝ մրցույթի ընթացքում, կրկին կշարունակվի 15 րոպե տևողությամբ:
Մեր պատվիրակի օգտին կարող ենք քվերակել նաև Հայաստանից՝ այցելելով www.jesc.tvկայքը՝ քվեարկելով Հայաստանի օգտին, միաժամանակ քվեարկելու համար բացի Հայաստանից պետք է ընտրել նաև 2 երկիր՝ մեր տաղանդավոր մասնակցին ևս մեկ քայլով մոտեցնելով բաղձալի հաղթանակին։