Հայաստանից Կիև նախատեսված չվերթը չեղարկվել է։ Այս մասին տեղականում ենք «Զվարթնոց» օդանավակայի պաշտոնական կայքից։
Փետրվարի 24-ին դեպի Ռուսաստանի Կրասնոդար քաղաք նախատեսված չվերթը չեղարկվել է։ Դեպի Ռուսաստանի մեկ այլ քաղաք՝ Սոչի նախատեսված չվերթը նույնպես չի կայանա։
Ժամը 20։40-ին էլ չվերթ էր նախատեսված նաև դեպի Ուկրաինայի մայրաքաղաք Կիև, այն ևս չեղարկվել է։
Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի մամուլի հարցերով օգնական Լիլիթ Աղաբեկյանն Armenia Today-ին հայտնել էր, թե ենթադրելի է, որ Երևանից դեպի Կիև ու Կրասնոդար այսօր նախատեսված երկու չվերթները չեն լինի.
Նա տեղեկացրել էր, որ այսօրվա համար խնդրահարույց գոտիներից թռիչքներ ունեինք միայն Կիև և Կրասնոդար ուղղություններով:
Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Պուտինը ռուսաստանցիներին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել: Մարտական գործողություններն հասել են արդեն Կիև։