Ժամեր առաջ կյանքից հեռացավ գրող, արձակագիր, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅ Դաշնակցության անդամ Ալվարդ Պետրոսյանը։ Այս տարվա հոկտեմբերին նա կդառնար 76 տարեկան. ծնվել է 1946 թ. հոկտեմբերի 4-ին: Այս մասին գրում է Yerkirmedia-ն։
Ալվարդ Պետրոսյանն այն բացառիկ մտավորականներից էր, որն առնչություն էր ունեցել նորանկախ Հայաստանի բոլոր ղեկավարների հետ։
Հրապարակախոսը մահից առաջ վերջին անգամ բացառիկ հարցազրույց էր տվել Yerkir.am֊ին եւ պատմել, թե ինչպե՞ս կառուցվեց եւ, ի ցավ սրտի, քանդվեց Հայաստանը:
Ստորև ներկայացնում ենք մեծանուն մտավորականի վերջին հարցազրույցը.