Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը գյուղատնտեսներին հորդորում է բացօթյա գյուղատնտեսական աշխատանքներ չիրականացնել։
«Հաշվի առնելով մարտի 13-20-ին սպասվող օդի ջերմաստիճանի կտրուկ նվազումը, գիշերային ժամերին սպասվող բացասական ջերմաստիճանները, հատկապես Արարատյան դաշտի գյուղատնտեսներին հորդորում ենք բացօթյա գյուղատնտեսական աշխատանքներ չիրականացնել»,- նշվում է հաղորդագրության մեջ։