«Զինվորի տան» 17 տղաներ աշխատանքի են անցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: «Զինվորի տունն» արդեն 120 տղաների է աշխատանքի տեղավորել տարբեր կազմակերպություններում:
Ավիացիայի ոլորտը պատերազմում վնասվածքներ, հաշմանդամություն ձեռքբերած տղաներին ստիպել է նոր երազանքներ ու նոր նպատակներ ունենալ:
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը հիմնադրվել է «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական ՀԿ, ԵՊԲՀ և ՊՆ գործակցությամբ: Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը հագեցած է վերականգնողական բուժման համար անհրաժեշտ գերժամանակակից սարքավորումներով, որոնց համարժեքը չկա ամբողջ տարածաշրջանում։ Դրանք աշխատում են վերականգնողական բուժման ոլորտի նորագույն մեթոդներով, հետազոտական գերժամանակակից տեխնոլոգիաներով։ Մասնավորապես, կենսաբանական հետադարձ կապի (БОС) մեթոդով աշխատող սարքավորումների թեստավորման համակարգը հնարավորություն է տալիս բուժման արդյունքները դարձնել հստակ չափելի և համեմատելի: Յուրաքանչյուր հիվանդի համար հնարավոր է նախնական թեստերի արդյունքում մոդելավորել վերականգնողական անհատական ծրագիր: Վերոնշյալ մեթոդներն ու տեխնոլոգիաներն ավելի արդյունավետ են դարձնում վերականգնողական համալիր գործընթացը ու զգալիորեն կրճատում են բուժման ժամկետները:
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական Կենտրոնում տրամադրվում են անհրաժեշտ բոլոր բժշկական ծառայությունները։
Մանրամասները՝ «Զինվորի տան» տեսանյութում: