254 ընտանիքի երեսնամյա երազանքը կդառնա իրականություն: Կառավարությունը 1.4 միլիարդ դրամ է հատկացրել 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթածներին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Բնակարանի գնման վկայագիր կստանան մարզերում բնակվող ու դրա կարիքն առաջնահերթ ունեցողները: Այս ծրագրով երևանաբնակներն արդեն տնատեր դարձել են: Նշվում է, որ 3 տարում 270 բնակարանի գնման վկայագիր է հանձնվել, և, ըստ կառավարության, Երևանում խնդիրը լուծված է:
Մանրամասները՝ տեսանյութում: