Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ կառավարությունը թուլացնելու փորձ անող բոլոր եկեղեցականները «ծնկի են իջնելու՝ ուղիղ և փոխաբերական իմաստով».«Մեր եկեղեցին արդեն հայտնել է իր կարծիքը այդ թեմայի վերաբերյալ։ Ամենայն հավանականությամբ, վարչապետի՝ Հայաստան վերադառնալուց հետո մենք այդ հարցի վերաբերյալ պարզաբանումներ կստանանք»,- սեպտեմբերի 26- ին լրագրողների հետ զրույցում ասել է Գարեգին Բ կաթողիկոսը ։
«Մենք պարբերաբար հանդիպում և քննարկում ենք Եկեղեցուն և մեր երկրին վերաբերող հարցերը։ Հնարավոր է՝ անդրադառնանք նաև այդ հարցին»,-ասել է Վեհափառ Հայրապետը ։
«Կան բազմաթիվ խնդիրներ, որոնք հուզում են մեր ժողովրդին, և դա իր արտացոլումն է գտնում մեր կյանքում և մեր սփյուռքահայության կյանքում։Մենք հույս ունենք, որ այս բոլոր խնդիրները կգտնեն իրենց լուծումը։ Մենք աղոթում ենք, որ մեր երկիրը լինի կայուն և հետևողականորեն զարգանա»,- ամփոփել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: