Նիժնի Նովգորոդի Վ.Պ.Չկալովի անվան միջազգային օդանավակայանից Red Wings ավիաընկերությունը սկսել է թռիչքները դեպի Երևան։
Հետագա թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ երկուշաբթի օրերին: Նիժնի Նովգորոդից մեկնումը կլինի 9:50-ին, ժամանումը Հայաստանի մայրաքաղաք՝ 14:35-ին: Հետադարձ թռիչքները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից կլինեն ժամը 15:30-ին, ժամանումը Նիժնի Նովգորոդ՝ 17:55-ին:
Տոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընկերության flyredwings.com կայքում և գործակալներից: Վաճառքը բաց է մինչև 2022 թվականի մայիսի 30-ը։