Մարտի 26-ին Մոնտինի-լե-Բրետոնում տեղի է ունեցել «Շառլ Ազնավուր» արվեստների կենտրոնի պաշտոնական բացումը։
Հիմնադրամի փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա են եղել «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, հիմնադրամի նախագահ Քրիստինա Ազնավուրը, Իլ-դե-Ֆրանս շրջանի և Իվելին դեպարտամենտի պաշտոնյաներ։
Շառլ Ազնավուրի Արվեստների ֆորումը նվիրված կլինի տեսական և գործնական գիտելիքներին՝ 5 գեղարվեստական առարկաների՝ պար, թատրոն, երաժշտություն, ձայնագրություն սիներգիայի միջոցով:
Կենտրոնը համալրված կլինի մեծ դահլիճով, ձայնագրման ստուդիայով, պարի, երաժշտության և թատերական ստուդիաներով, մի քանի լսարաններով և փորձասենյակներով, ինչպես նաև դրսում ցուցադրությունների վայրով:
Գրանցված աշակերտների թիվը 1800 է, որոնց հետ աշխատում է 40 ուսուցիչ։
Ֆորումի ստեղծումը հնարավոր է դարձել մարզային, գերատեսչական և քաղաքային խորհուրդների ֆինանսավորման շնորհիվ։ Այս հավակնոտ շենքի նախագիծը՝ 3500 քմ. վստահվել է ֆրանսիացի ճարտարապետ Դոմինիկ Կուլոնին։
Կենտրոնն անվանակոչվել է Շառլ Ազնավուրի անունով քաղաքի բնակիչների հետ խորհրդակցելուց և քաղաքային խորհրդի քվեարկությունից հետո։