Կանզաս Սիթիում 99 տարեկանից մի քանի օր առաջ մահացել է Հայրենական մեծ պատերազմի վետերան, Կովկասի պաշտպանության մասնակից Ռոզալյա Ասոյանը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Տեխաս նահանգի Հյուսթոնում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության երեքշաբթի տարածած հաղորդագրությանը։
«Խոր ափսոսանքով տեղեկացանք Կանզաս Սիթիում Հայրենական մեծ պատերազմի վետերան Ասոյան Ռոզալյա Խրիստոֆորովնայի մահվան մասին։ Հատկապես տխուր է, որ նա չապրեց իր հաջորդ՝ 99-ամյակը տեսնելու համար ընդամենը չորս օր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
1942 թվականին Ռոզալյա Ասոյանը 19 տարեկանում ինքնակամ մեկնել է ռազմաճակատ։ Ծառայել է ՀՕՊ 180-րդ հակաօդային հրետանային գնդում, պարգևատրվել «Կովկասի պաշտպանության համար» մեդալով։ Պատերազմի ավարտից հետո նա դարձել է դերասանուհի և երկար տարիներ աշխատել թատրոնում։ Խորհրդային Միության փլուզումից հետո նա արտագաղթել է ԱՄՆ։