ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ ցավակցական հեռագրում ասված է.
«Վեհափառ Տեր,
Խորին ցավ ապրեցի՝ ստանալով Ձեր սիրելի մոր՝ մեծահարգ Լուսին Քեշիշյանի մահվան գույժը։
Քաջատեղյակ եմ տիրամայր Լուսինի հանդեպ Ձեր որդիական ջերմ զգացմունքին։
Լավագույն հիշողություններն ունենք հարգարժան Լուսին մայրիկից։
Ընդունեք, խնդրեմ, մեր և մեր ընտանիքի մխիթարանքի ու վշտակցության անկեղծ խոսքերը։
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»։