Ապրիլի 2-ին Փարիզի մերձակա Լե Լիլա քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
Ելույթներով հանդես են եկել Լէ Լիլայի քաղաքապետ Լիոնել Բենարուսը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Տիգրան Բաղդասարյանը, ֆրանսահայ ԱՆԻ կազմակերպության նախագահ Աիդա Ասադուրյանը և ճանաչված պատմաբան Կլոդ Մութաֆյանը։
Ներկա են եղել Սեին-Սեն-Դընի դեպարտամենտի խորհրդի ու պրեֆեկտուրայի ղեկավար պաշտոնյաներ և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում հնչել են Հայաստանի ու Ֆրանսիայի օրհներգները։ Արնուվիլի հայկական եկեղեցու հոգևոր հայր Մանուել Հովհաննիսյանի կողմից կատարվել է աղոթք՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի։ Հնչել են հայկական դուդուկով կատարումներ և Կոմիտասի մի շարք ստեղծագործություններ։