Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանի պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին։
«Մենք ցանկանում ենք, որ սփյուռքի ներուժի ներգրավումը Հայաստանի պետական կառավարման համակարգ և մեր երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման գործում լինի ավելի ու ավելի շոշափելի, ավելի նյութական: Մենք ուզում ենք նաև, որ սփյուռքի մեր հարգելի ներկայացուցիչները խնդիրները տեսնեն ներսից, դրանց գնահատմանը մասնակցեն և կոնկրետ լուծումներ առաջարկեն»,- նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։