Նապոլեոն Բոնապարտն այն պատմական անհատներից էր, որ փոխեց պատմության ընթացքը: Ներկայացնում ենք հզոր մարդու մասին մի քանի ուշագրավ փաստեր.
Ֆրանսիայի լեգենդար կայսր Նապոլեոն Բոնապարտը շատ ցածրահասակ էր` 157 սմ, դա է պատճառը, որ նրա շտաբի սպաները բարձրահասակ չէին և չունեին գեղեցիկ կազմվածք: Կայսրը համարում էր, որ իրեն շրջապատող տղամարդիկ չպետք է իրենից գրավիչ լինեն:
Նապոլեոնը վստահ էր, որ երկար քնում են միայն հիմարներն ու հաշմանդամները, ուստի նա քնում էր օրական 3-4 ժամ: Որոշ կենսագիրներ պնդում են, որ 4 ժամը մեկ Նապոլեոնը 15 րոպե ննջում էր:
Կայսրը բավականին կրթված էր, սակայն իր ռազմական արշավանքների արդյունքում Եվրոպայից բացի կարողացավ լինել միայն Եգիպտոսում և Ռուսաստանում, ուստի Բոնապարտը կարծում էր, թե ռուսական Ուրալից հետո սկսվում է Չինաստանը:
Ակնհայտորեն նա ուներ մի վատ սովորություն, որը, մեղմ ասած, իրեն շրջապատող մարդկանց սրտով չէր: Լյուի Կոնստան Վերին՝ կայսեր վստահելի ծառայապետը, իր հուշերում պատմում է Բոնապարտի «թափառող» ձեռքերի մասին՝ հաստատելով, որ, երբ նա լավ տրամադրություն էր ունենում, սիրում էր կսմթել իր մտերիմ ընկերների ականջների ծայրերը: Նա սիրում էր նաև կսմթել կանանց քթերը, իր ընկերների այտերը՝ մինչև դրանք կկապտեին, երեխաների դնչերը՝ հակառակ նրանց մայրերի դժգոհություններին:
Որոշ պատմաբաններ պնդում են, թե Բոնապարտին թունավորել են մկնդեղով: Ըստ այդ վարկածի` տարիների ընթացքում նրա սննդի մեջ պարբերաբար շատ փոքր քանակությամբ մկնդեղ են խառնել: