Մեր չինացի մասնագետների հետ կքննարկենք ու առնվազն երկու-երեք շաբաթից Երևանի համար 100 նոր ավտոբուս գնելու մրցույթ կհայտարարենք։ Այս մասին ապրիլի 11-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարեց «Երևանի ավտոբուսներ» ՓԲԸ-ի տնօրեն Էլբակ Թարփոշյանը։
Ավտոբուսները կլինեն նույն դասի, ինչ արդեն շահագործման հանձնվածներն են։ Մայիսի 1-ից քաղաքային երթուղիներ կմտնեն նախորդ տարի գնված 54 միավոր նոր ավտոբուսները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մինչև այս տարվա վերջ Երևանի քաղաքապետարանը ձեռք կբերի 100 նոր ավտոբուս։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից այդ նպատակով վարկ է ներգրավվել 20 մլն եվրոյի չափով։
Ծրագրի ընդհանուր գումարը կկազմի 25 մլն եվրո։ Այդ միջոցները կուղղվեն Հայաստանի մայրաքաղաքի կարիքների համար սեղմված գազով և ցածր 100 նոր 12 մետրանոց ավտոբուսների ձեռքբերմանը։