Մայրաքաղաքում այսօր ցերեկը, ապրիլի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ:
Մարզերում այսօր ցերեկը, ապրիլի 16-ի գիշերը, 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ, ապրիլի 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-19-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: