Մեր երկրում այդքան խելոք մարդ կա, բայց այս պատասխանատու պահին երկիրը տվել ենք մի 137․1 հոդվածի ու նստել ենք դրա կողքը։ Այս մասին այսօր «5165» շարժման ասուլիսի ժամանակ Ազատության հրապարակում ասաց ՍԴ աշխակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։
«Մեր ժողովուրդը պետք է տեր կագնի իր իշխանությանը։ Չի կարող այս պատասխանատու պահին մի արկածախնդիր սուտասան, օրը տասը սուտ ասելով, մեզ դեպի կործանման տանի։ Եկել է վճռական գործողությունների ժամանակը»,- ասաց նա՝ հայտարարելով ակցիայի մասին։
Նա իր հետ կարմիր ժապավեն էր բերել․ «Սա այն կարմիր գիծն է, որը Նիկոլ Փաշինյանը անցել է բոլոր ոլորտներում»։
Նա նշեց, որ յուրաքանչյուրը, որը դեմ է Փաշինյանին, թող այսօրվանից գնի մի կարմիր ժապավեն ու կապի իր թևին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եղանակը Հայաստանում և Արցախում հունվարի 5-ին
Հայաստանի առանձին շրջաններում հունվարի 5-ի երեկոյան ժամերին սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության...