Մայրաքաղաքում ապրիլի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերում ապրիլի 21-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ապրիլի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 21-24-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։