Ծավալուն շինարարությունը չպետք է անհարմարություն պատճառի քաղաքի բնակիչներին: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր դժգոհությունն է հայտնել շինհրապարակների ոչ պատշաճ կազմակերպման վերաբերյալ: Հանձնարարվել է ստուգայցերի միջոցով մշտական հսկողություն իրականացնել և հետևել, որպեսզի շինհրապարակները պահպանեն կազմակերպման և սանիտարական նորմերի ապահովման պարտադիր պայմանները:
Ոչ սահմանված վայրում աղբ թափողների հանդեպ պետք է խիստ պատժամիջոցներ կիրառվեն. հանձնարարվել է ուսումնասիրել և առաջարկություն ներկայացնել՝ Վարչական իրավախախտումների մասին օրենքով նախատեսված տուգանքի չափը վերանայելու համար։