Աշխարհահռչակ ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլայի մահվան մասին լուրերը կեղծ էին:
Ռայոլան «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել, որտեղ ասում է, որ «բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են իր առողջությամբ. զայրացած է, որ արդեն երկրորդ անգամ 4 ամսվա ընթացքում իրեն մահացած են կարգում և հարություն տալիս»։
Ավելի վաղ միջազգային ԶԼՄ-ներում լուրեր էին պտտվում, որ 54 տարեկանում կյանքից հեռացել է համաշխարհային ֆուտբոլի ամենահայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան: