«Երևան» ՋԷԿ-ը վերագործարկվել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառումէ կատարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում հուլիսի 10-ին տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որի հետևանքով աշխատել են արտադրող կայանների պաշտպանական համակարգերը։ Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետև Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողներ։ Կստեղծվի աշխատանքային խումբ վթարի պատճառների ուսումնասիրման նպատակով: