Ռուսաստանի իշխանությունները մայիսի 16-ից հանում են Հայաստանի քաղաքացիների մուտքի, ինչպես նաև Հայաստան ՌԴ քաղաքացիների մեկնման սահմանափակումները: Այդ մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման ՌԴ օպերատիվ շտաբից:
Բացի այդ, օպերշտաբը որոշում է կայացրել մայիսի 16-ից հանել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների տարածքում Ռուսաստանի քաղաքացիների մեկնելու սահմանափակումները: