Երևանում այսօր, մայիսի 3-ի ցերեկը, 4-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ:
Մայիսի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում այսօր, մայիսի 3-ի ցերեկը, 4-ին, 5-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Մայիսի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 2-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6, Լոռիում և Տավուշում՝ 6-9 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։